Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիան ավելացրել է Իրաքում թուրք զինվորականների թիվը

Թուրքիան ավելացրել է Իրաքում թուրք զինվորականների թիվը

18:37 | 14.12.2015 | Մամուլ

Թուրքիան մտադիր է ամրապնդել Իրաքի հյուսիսում գտնվող իր ռազմական կոնտինգենտը, մասնավորապես, Անկարան ուղարկել է օգնական ուժեր, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Թուրք զինվորականների ներկայությունը պահպանվում է: Մենք վերակազմավորում ենք իրականացրել ու ուղարկել ենք օգնական ուժեր Բաշիկի ճամբարի պահպանության համար: Մեր զինվորականները չեն մասնակցի ռազմական գործողություններին, նրանք Իրաքում են տեղի ուժերին ռազմական հմտություններ սովորեցնելու համար: Նրանց ներկայության օրինականությունը այնտեղ չի քննարկվում»,- հայտարարել է Դավութօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Անկարան, առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության, 150 զինծառայող ու 25-25 տանկ է ուղարկել Իրաք՝ իբր պաշտպանելու իր զինվորական խորհրդականներին, որոնք մարզում են Մոսուլի հարակից շրջանների քրդերին:
Իրաքը թուրքական զինուժի ներկայությունը երկրում համարում է «ներխուժում» ու հայտարարել, թե ոչ մի զինվորական օպերացիա չի համաձայնեցվել Բաղդադի դաշնային կառավարության հետ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси