Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քննարկել են ջրային ոլորտի խնդիրները

Քննարկել են ջրային ոլորտի խնդիրները

16:43 | 14.12.2015 | Մամուլ

Դեկտեմբերի 14-ին մեկնարկել է   Հայաստանում ջրօգտագործման, ջրամատակարարման  և ջրահեռացման բնագավառում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի 14-րդ հանդիպումը:  Երկօրյա խորհրդակցությանը քննարկվելու են Հայաստանում փոքր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման և ջրի ու ջրահեռացման հավասարաչափ մատչելիության գնահատման վերաբերյալ մի շարք հաշվետվություններ և առաջարկություններ:

Խորհրդակցության հիմնական նպատակն է  քննարկման առարկա դարձնել  երկրում փոքր ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ներկա վիճակը փաստող ուսումնասիրությունները և բացահայտել այս համակարգերին առնչվող խոչընդոտները: Խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվելու են փոքր համակարգերի իրավիճակի բարելավման, կառավարման ու վերահսկողության ուժեղացմանն ուղղված առաջարկություններ:  Նախատեսվում է համատեղ քննարկել հանրային առողջությանն ու ջրի որակին առնչվող ռիսկայնություն ունեցող որոշ խնդիրներ: Ներկաներն անդրադառնալու են ոլորտի կարգավորմանն առնչվող կարճաժամկետ և երկարաժամկետ  գործողությունների ծրագրավորմանաը:

Ողջունելով հանդիպման մասնակից՝ պետական, միջազգային և մասնավոր հատվածի  պատասխանատուներին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ վերջին տասնամյակի ընթացքում ջրային բնագավառում իրականացված բարեփոխումներին անմասն չեն մնացել միջազգային դոնոր կազմակերպությունները՝  համագործակցության հաջողության հիմնական գրավական համարելով  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող քաղաքականության ներդաշնակությունն այդ կազմակերպությունների առաքելությունների հետ:

Անդրադառնալով միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացված և ընթացիկ  օրենսդրական, ինստիտուցիոնալ ներդրումային ծրագրերին՝ Կոմիտեի նախագահն ընդգծել է  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության դերակատարությունը՝ Եվրամիության Ջրային նախաձեռնության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաղադրիչով Ազգային քաղաքականության երկխոսության ձևաչափի շրջանակներում:

Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է ջրօգտագործման, ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախումբ, որում ներգրավված են շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների կողմից համապատասխան ներկայացուցիչներ:

Արամ Հարությունյանը շեշտել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն կարևորում է Ազգային քաղաքականության երկխոսության շրջանակներում ազգային մակարդակով ստեղծված ղեկավար հանձնախմբի ձևաչափով հարթակը, ինչը թույլ է տալիս բազմակողմանիորեն քննարկել ջրային բնագավառի հիմնախնդիրները` ակնկալելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությունը այդ հիմնահարցերի լուծման համար:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բնապահպահպանական հարցերի քարտուղարության ներկայացուցիչ Տատյանա Եֆիմովան, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Ազգային քաղաքականության երկխոսությունների տարածաշրջանային համակարգող Փիփ Մարդիստը: Բանախոսները բարձր են գնահատել մինչ օրս եղած առողջ և դինամիկ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում իրենց լիազորությունների շրջանակներում քննարկման առարկա դարձնել երկօրյա խորհրդակցության ընթացքում հնչեցվելիք բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները:

Աշխատաժողովի  իրականացմանն աջակցել են Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպությունը:

   Տեղեկատվական կենտրոն

 

 

 

                                                                                        

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси