Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
6 տարվա հետախուզվողը Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել

6 տարվա հետախուզվողը Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել

16:07 | 14.12.2015 | Մամուլ

Դեկտեմբերի 13-ին` ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Գալուստ Ա.-ն:

Նա, ըստ Ոստիկանության լրատվական ծառայության, 2009 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Խափանման միջոցը՝ կալանք:  Գալուստ Ա.-ն փոխանցվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси