Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վիրավոր զինծառայողը նամակում տեղեկացրել է, որ համածառայակիցներն են դրդել ինքնասպանության

Վիրավոր զինծառայողը նամակում տեղեկացրել է, որ համածառայակիցներն են դրդել ինքնասպանության

21:05 | 10.12.2015 | Մամուլ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, և դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը:

Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետև՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Մշակվել քննչական պլան, ձեռնարկվել բազմաթիվ քննչական գործողություններ՝ զինվորի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը մտել է զորամասի հետախուզական վաշտի պահեստանոց, վերցրել պահեստանոցում գտնվող հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ.Եղիազարյանին պատկանող ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգը, նույն սենյակում գտնվող զրահաբաճկոնների համար նախատեսված պայուսակից հանել 1 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ, լիցքավորել ինքնաձիգը և ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում պատճառել հրազենային վնասվածք: Ռ.Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները:

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ա.Կարապետյանը, Ս.Մելքոնյանը և Վ.Տեր-Վարդանյանը ձերբակալվել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси