Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաստանում հայտարարել են, որ ՌԴ ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը

Վրաստանում հայտարարել են, որ ՌԴ ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը

17:53 | 10.12.2015 | Մամուլ

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուսական ինքնաթիռի կողմից երկրի օդային տարածքի խախտման մասին, գրում է РИА Новости-ն:

 «Ռուսական ինքնաթիռը հատել է օկուպացիոն գիծը և մի քանի րոպե անց հետ է վերադարձել»,- հայտարարել են պաշտպանության նախարարությունում՝ հավելելով, որ պաշտոնական նամակ է պատրաստվում, որով Թբիլիսին կդիմի միջադեպերի կանխման և դրանց արձագանքման հարցերով հանձնաժողով:

 Ռուսական կողմը դեռ չի արձագանքել միջադեպին:

 Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռազմական գերատեսչությունը հայտարարում է ռուսական ավիատեխնիկայի կողմից Վրաստանի օդային տարածքը խախտելու մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси