Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լիբանանցի գործարարները եղել են Արցախում

Լիբանանցի գործարարները եղել են Արցախում

17:27 | 16.09.2014 | Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Լիբանանից ժամանած մոտ վեց տասնյակ հասարակական գործիչներ եւ գործարարներ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության ներդրումն Արցախի շենացման գործում եւ նրա կողմից իրականացվող աշխատանքները Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում` գյուղատնտեսության եւ գյուղական բնակավայրերի զարգացման ու ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու տարածաշրջանային գործընթացներին` պատասխանելով ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси