Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ու՞ր է Իշխան Զաքարյանը

Ու՞ր է Իշխան Զաքարյանը

13:02 | 08.12.2015 | Մամուլ

Խորհրդարանում քիչ առաջ  ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց քառօրյայի օրակարգը: Մինչ օրակարգին անցնելը վարման կարգով խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ շուտով քննարկվելու է Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցը, սակայն արդեն իսկ երեկ նա տեղեկացել է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երկրում չէ: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն հարցադրում արեց «ՎՊ կայքից տեղեկացել եմ, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երկրում չէ` գործուղման է Արաբական Էմիրություններում: Արդյո՞ք այն զուգադիպություն է, թե՞ հերթական խուսափելն է խորհրդարանում զեկույց ներկայացնելուց»: Փաշինյանը  հորդորեց ստուգել այս տեղեկությունը և, եթե անգամ Իշխան Զաքարյանը գործուղման է, ապա թող հետաձգի:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պատասխանը կարճ էր` նա նշեց, որ կուսումնասիրի: Նշենք, որ այսօր  ԱԺ-ում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը, փաթեթի լրամշակված տարբերակը խորհրդարանին է ներկայացնում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси