Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են

Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են

09:52 | 08.12.2015 | Մամուլ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:


Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա , Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի (մինչև 3-րդ կմ) և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Գորիս (31-րդ կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:


ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси