Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

00:00 | 07.12.2015 | Մամուլ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում են ՀՀՏԿԱԻՆ-ից: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի (մինչև 3-րդ կմ) և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси