Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իրաքի վարչապետ. Անկարան 24 ժամ ունի՝ զորքերը դուրս բերելու համար

Իրաքի վարչապետ. Անկարան 24 ժամ ունի՝ զորքերը դուրս բերելու համար

23:23 | 07.12.2015 | Մամուլ


Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին Անկարայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերն Իրաքից՝ հայտարարելով, որ այն 24 ժամ ունի՝ մինչեւ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացնելը:ՌԻԱ Նովոստիիփոխանցմամբ, այս մասին ասված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 6-ին Իրաքի վարչապետը հայտարարել էր, որ երկրի իշխանություններն իրավունք ունեն դիմել հնարավոր ցանկացած միջոցի, ներառյալ՝ ՄԱԿ-ի ԱԽ դիմելը, եթե թուրքական զորքերը 48 ժամվա ընթացքում չլքեն երկրի տարածքը:

Հեյդար ալ-Աբադին սուտ է կոչել Իրաք զորքեր մտցնելու շուրջ Բաղդադի հետ համաձայնություն ձեռք բերելու մասին Թուրքիայի հայտարարությունները: Ավելին, նա նշել է, որ Բաղդադը կտրականապես դեմ է Իրաքում օտարերկրյա ցանկացած զորքերի ներկայությանը եւ ավելի վաղ մերժել է համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների այդպիսի առաջարկները:

Իրաքյան իշխանությունների տվյալներով, դեկտեմբերի 4-ին թուրքական տանկային գումարտակը մտել է իրաքյան Նայնավա նահանգ՝ ահաբեկիչների դեմ պատերազմող քրդական ժողովրդական ջոկատների մարտիկներին պատրաստելու պատրվակով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси