Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանությունը հայտնաբերել է գողին

Ոստիկանությունը հայտնաբերել է գողին

18:35 | 15.09.2014 | Հասարակություն

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ծաղկանուշ Ս.-ի պայուսակից դրամապանակը՝ կանխիկ գումարով, գողանալու մասին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Գալշոյան փողոցի 12 շենքի մի բնակարանից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:

Պարզվել է, որ նա է թիվ 31 երթուղու միկրոավտոբուսի սրահում կատարել գողությունը: Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն 


Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси