Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ալյանս»-ի «Ոչ»-ն ու ՀՀԿ-ականի «Այո»-ն

«Ալյանս»-ի «Ոչ»-ն ու ՀՀԿ-ականի «Այո»-ն

14:43 | 01.12.2015 | Քաղաքականություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունները միտված են երկրում կայուն զարգացում ապահովելուն: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ինքը` ՀՀԿ-ական պատգամավորը:  «Ավելի հստակեցվել է մարդու իրավունքները, հստակ խնդիր է դրվում 100 տոկոս համամասանական ընտրակարգին անցնելուն, իշխանության գործառույթների,  հնարավորություն է տալու դատական համակարգում այնպիսի լուծումներ ունենալ, որը կնպաստի անաչառությանը, եւ որ ամենակարեւորն է, փոփոխություններով կարմիր թելի նման գնում է այն պաշտոնների, մարդկանց ըտրության հարցը, ովքեր կունենան հարցեր լուծելու հնարավորություն»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:Նրա խոսքով փոփոխություններով երկրի նախագահը հաշվետու կլինի հասարակության առաջ` խորհրդարանի միջոցով: «Երկրի նախագահը, երբ որ հայտարարեց, որ մենք ԵԱՏՄ-ի հետ համագործակցում ենք, եւ մտնում ենք այդ միության մեջ, շատ քաղաքական ուժեր, եւ քաղաքացիական նախաձեռնությունններ ընդվզեցին, թե ինչու է միանձնյա որոշում կայացրել, այս փոփոխություններով այդ որոշումը կայացնելու է ոչ թե մեկ անձ, այլ պառմալենտը»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Ասուլիսին հրավիրված «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանն ասաց, թե հստակ է իրենց կուսակցության դիրքորոշումը, իրենք «Ոչ» են ասում այս փոփոխություններին: «Ինչպես գիտեք «Ալյանսը» արտահայտվում է  Սահմանադրական  փոփոխություններին  «ոչ»-ով եւ դեմ է արտահայտվում, հիմանկանում բովանդակային մասին չանդրադառնալով, կան մի շարք խնդիրներ, որոնք եւ պատճառ են, որ մենք դեմ ենք արտահայտվում այս փոփոխություններն: Հիմնական այն է, որ  հասարակական պահանջ չկա, որովհետեւ հասարակությունը պատրաստ չէ այս փոփոխություններին, հասարակության մեծ մասի հետ,  երբ որ խոսում ենք, ասում են, որ  տեղյակ չեն բովանդակային մասին, երկրում գոյություն ունի անարդյունավետ կառավարում, որոնք բերել են սոցիալ- տնտեսական վիճակի վատթարացման, մեկ միլիոնից ավելի աղքատներչ կան, ովքեր իրենց «ոչ»-ն են ասելու»,- ասաց Սարգիս Հարությունյանը, հավելելով, թե փոխարենը  վերացնեն աղքատությունը վերացնում են նախագահի լիազորությունները:

Գործող Սահմանադրությունն ըստ Հարությունյանի իրեն դեռեւս չի սպառել, եւ որ հնարավոր էր գործող Սահմանադրությամբ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները:

Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ դեկտեմբերի վեցին կլինի պասիվություն: Իսկ, թե ինչպիսին կլինի արդյունքները խորհուրդ է տալիս սպասել բուն հանրաքվեի օրվան, եւ արդյունքների ամփոփմանը:  «Ալյանս» կուսակցության փոխնախագահն էլ նշում է, թե տարբեր տեղերից ազդակներ են գալիս, որ իշխանությունները պատրաստվում են կեղծել հանրաքվեն:

Լրագրողներից մեկի հարցին, թե բազմաթիվ գյուղապետեր հայտարարում են, որ իրենք դեմ են Սահմանադրական փոփոխություններին, բայց ստիպված են «Այո»-ի քարոզ իրականացել: Սուքիաս Ավետիսյանը, սակայն տարօրինակ է համարում նման խոսակցությունները: «Իսկ ինչի են ստիպված, ես ստիպված բառը եւ  այդ գյուղապետերի հոգեբանությունը չեմ հասկանում, դեմ ըլլալով կողմ ենք»,- ասաց Սուքիաս  Ավետիսյանը: Նա նշեց, թե հավասար հնարավորություն է տրված եւ «Այո»,-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցներին: Նա որպես օրինակ նշեց ռեալիթի շոուն: Սարգիս Հարությունյանը հակադարձեց, ասելով, թե ռեալիթի շոուին, հատկապես գյուղերում հավաքվում են հիմնականում գյուղապետարանի աշխատակիցները:

Xnews.am-ի լրագրողի հարցին, թե եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա դատարանները կմնան նույն կախյալ վիճակում: Սուքիաս Ավետիսյանն ի պատասխան ասաց, թե եթե փոփոխություններ տեղի չունեն, ապա որեւէ փոփոխություն տեղի չի ունենա: Ավետիսյանըւ կարծում է, որ քաղաքական ուժերը ոչ թե դեմ են Սահմանադրական փոփոխություններին, այլ այդ փոփոփոխությունները նախաձեռնողներին:

Իսկ «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանին հարցրեցինք, թե վատ կառավարողների անուններ կհնչեցնի, եւ կամ ինչպես են պատկերացնում նրանց հեռացումը: Հարությունյանն հայտաարեց, թե պետք է դուրս գալ փողոց եւ հարցնել ժողովրդին, եւ նրանք կտան այդ անունները: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ կողմին, ապա ըստ Սարգիս Հարությունյանի իրենք մասնակցելու են ընտրական գործընթացներին եւ փոխելու են վիճակը երկրում:

Փայլակ Ֆահրադյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси