Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բակո Սահակյանը շրջայց է կատարել

Բակո Սահակյանը շրջայց է կատարել

10:29 | 15.09.2014 | Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան գյուղեր եւ հանդիպում ունեցել համայնքների ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը կարեւոր է համարել սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական տեսանկյուններից՝ հավելելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում այդ գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ գյուղերում առկա հիմնախնդիրների լուծման ամենաարդյունավետ տարբերակներից է տեղում նախաձեռնողականության խթանումը եւ սեփական ռեսուրսների նպատակային օգտագործումը:  

ԼՂՀ Նախագահի աշխատակազմ 


Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси