
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել 24-ամյա քաղաքացի
23:46 | 13.09.2014 | Հասարակություն
Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հասրաթյան փողոցի թիվ 2 տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որի ներքնաշորից, «Դավիդով» ծխախոտի փայլաթիթեղի մեջ փաթեթավորված, հայտնաբերվել է 1.54 գրամ դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն