Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իշխանության վերջին օրը. Սարգսյանը կընտրի՞ Յանուկովիչի ճանապարհը

Իշխանության վերջին օրը. Սարգսյանը կընտրի՞ Յանուկովիչի ճանապարհը

12:55 | 30.11.2015 | Քաղաքականություն

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց, որ մինչ այժմ զբաղվել են իրազեկմամբ, սակայն ի տարբերություն «ոչ» քարոզող մյուս ուժերի, չեն ասել, որ պետք է միայն «ոչ» քվեարկել սահմանադրական փոփոխություններին, այլ պետք է կասեցնել այս ընթացքը:  Սեֆիլյանի խոսքով՝ իրենք եղել են Հայաստանի տարբեր մարզերում ու իր կարծիքով իրենց հաջողվել է մեր ժողովրդին իրազեկել, որ դեկտեմբերի 1-ին տեղի է ունենալու համազգային հանրահավաք:

«Դեկտեմբերի 1-ին սկսվող համաժողովրդային պայքարը հաստատ մինչեւ դեկտեմբերի 6 չի հասնելու: Ուստի, առիթից օգտվելով, կոչ եմ անում մեր ժողովրդին հնարավորինս ակտիվ մասնակցել դեկտեմբերի 1-ի հանրահավաքին՝ Ազատության հրապարակում, նկատի ունենան, որ մենք իրենց հրավիրում ենք փողոց՝ հստակ նպատակ ունենալով չվերադառնալ տուն՝ մինչեւ չձերբազատվենք այս ոճրագործ, կեղեքող համակարգից:

«Մեզ հաջողվել է ժողովրդին իրազեկել, որ դեկտեմբերի մեկին լինելու է համազգային  հանրահավաք:Դեկտեմբերի մեկին սկսվող համազգային պայքարը մինչեւ դեկտեմբերի վեց չի հասնելու: Առիթից օգտվելով կոչ եմ անում մեր ժողովրդին մասնակցել պայքարին: Մենք նրանց հրավիրում ենք փողոց, հստակ ասելով, որ չենք գնա տուն այնքան ժամանակ քանի դեռ չենք ազատվել այս կեղեքիչներից»,- ասաց Սէֆիլյանը, խորհուրդ տալով հասարակությանը համապատասխան սնունդ եւ հագուստ բերեն իրենց հետ: Միեւնույն ժամանակ ըստ Սէֆիլյանի այն քաղաքացիները, ովքեր չեն ունենա այդ հնարավորությունը «Համազգային շտաբը» այդ ծախսերն իրենց վրա կվերցնի: 

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ դեկտեմբերի մեկին մի քանի պլաններ են առաջարկելու ժողովրդին, եւ որն ընտրվեց, ըստ այդմ էլ կառաջնորդվեն, մինչդեռ դուք հայտարարում եք, որ կա գործողություններ: Չկան արդյո՞ք հակասություններ: Այս առնչությամբ Ժ. Սէֆիլյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Այստեղ հակասություններ չկան, պարոն Հովհաննիսյանը ոչ շուրջօրյայի մասին չի խոսել : Տարբերակների մասին, որ մենք խոսում ենք, խոսքը  վերաբերում է, քաղաքացիական անհնազանդության տարատեսակներ գոյություն ունեն: Մենք այդ օրը պետք է տարբերակներ առաջարկենք մեր ժողովրդին, ինչու չէ լսենք առաջարկներ,  եւ պետք է ամփոփենք, թե ինչ ենք անելու: Որոշում մենք ունենք, դա այն է, որ այդ օրը տուն չենք վերադառնալու: Սա մեր կոչն է»:

Ժիրայր Սէֆիլյաննը նշեց, որ այսօր առավոտյան դիմել են Երեւանի քաղաքապետարան, որպեսզի թույլտվություն ստանան, որ Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեն: «Կարող է տարբերակներից մեկը լինել, վրանային պայքարը, սակայն վերջնական որոշումը վաղը կկայացվի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է  «Ընդդիմության միասնական շտաբի» դիմումին ուղված իրավապահ կառույցներին, ապա Սէֆիլյանն ասաց, թե դիմել դեռ չի նշանակում, որ իրենք վստահում են այդ կառույցներին: Ինչ վերաբերում  է այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Սերժ Սարգսյանին, ապա Սէֆիլյանն ասաց, թե եթե Սերժ Սարգսյանը գիտակցի պահի լրջությունը, եւ չփորձի հերթական անգամ արհամարհել ժողովրդին, ապա նրան սպասվում է Յանուկովիչյան տարբերակը: «Իսկ, եթե նա փորձի դիմադրել, շատ ավելի վատթարագույնը կարող է լինել, մինչեւ Չաուչեսկոյի տարբերակ»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը: Նա նշեց, թե ընտրությունը իրենն է: Իրենք ուղղակի կոչ են անում խաղաղ  մեթոդով դուրս գալ այս ամենից:

Փայլակ Ֆահրադյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси