Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօրվա հարվածը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչներին հովանավորողները. Պուտին

Այսօրվա հարվածը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչներին հովանավորողները. Պուտին

17:20 | 24.11.2015 | Մամուլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքական ավիացիայի կողմից ռուսական «Су-24» ինքնաթիռի ոչնչացման հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել: «Կատարվածը դուրս է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից: Իհարկե, մեր զինվորականները, չխնայելով իրենց կյանքերը, հերոսական պայքար են տանում ահաբեկիչների դեմ: Բայց այսօրվա հարվածը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչների հովանավորողները, այլ կերպ ես չեմ կարող մեկնաբանել կատարվածը»,- ասել է Պուտինը: Նա նաև հավելել է, որ ինքնաթիռը խոցվել է, չնայած նրան, որ ԱՄՆ-ն օդային գործողությունների իրականացման զգուշացման մասին համաձայնագիր էր ստորագրել: «Թուրքիան մտնում է հակաահաբեկչական ամերիկյան կոալիցիայի մեջ, սակայն խոցում է մեր ինքնաթիռը, որը պայքարում է ահաբեկիչների դեմ: Մեր ինքնաթիռը չէր սպառնում Թուրքիային, այն Սիրիայի օդային տարածքում էր և պայքարում էր ԻՊ-ի դեմ, դա ակնհայտ է: Մենք մշտապես բարեկամ պետություն ենք համարել Թուրքիային, չգիտեմ՝ ում էր սա պետք, բայց ոչ մեզ»,- ասել է նա: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси