
Աֆղանստանում առնվազն 20 մարդու են առեւանգել
15:07 | 21.11.2015 | Մամուլ
Աֆղանստանի հարավում՝ Զաբուլ նահանգում, զինված անձինք առնվազն 20 մարդու են առեւանգել, հայտնում է Khaama գործակալությունը:
Ինչպես հայտարարել է նահանգի ոստիկանապետ Ղուլամա Ջայլանի Ֆախարին, մարդկանց առեւանգել են այսօր առավոտյան: Նրա խոսքով՝ առեւանգվածների մեծ մասը հազարացիներ են, նրանց տարել են անհայտ ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս պահին ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: