
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
14:08 | 21.11.2015 | Մամուլ
Նոյեմբերի 20-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻ մամուլի ծառայությունից: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: