
Անթալիայում ձերբակալվել են Փարիզի ահաբեկչության հետ կապված 3 անձինք
13:46 | 21.11.2015 | Մամուլ
Թուրքիայի Անթալիա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետության» երեք ենթադրյալ անդամների, ովքեր կարող են առնչություն ունենալ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին. այս մասին հայտնել է ТАСС-ը: Աղբյուրի հաղորդմամբ` նոյեմբերի 20-ին հյուրանոցներից մեկում ձերբակալվել է 26-ամյա Ահմեդ Դահմանին:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին միաժամանակ 6 վայրերում խոշոր ահաբեկչություններ են իրականացվել, որոնց հետևանքով մոտ 200 մարդ զոհվել, շատերը վիրավորվել են: Ավելի ուշ «Իսլամական պետության» ահաբեկիչները ստանձնել էին կատարվածի համար պատասխանատվությունը: