Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մալիի նախագահը երկրում արտակարգ դրություն և եռօրյա սուգ է հայտարարել

Մալիի նախագահը երկրում արտակարգ դրություն և եռօրյա սուգ է հայտարարել

12:27 | 21.11.2015 | Մամուլ

Մալիի մայրաքաղաք Բամակոյում հյուրանոցի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել` 7-ը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան։

 Նշենք, որ լրատվամիջոցներն այլ թվեր են ներկայացնում։ Այսպես, Russia Today-ն ահազանգում է, որ Մալիում ավելացել է Բամակո քաղաքի Radison Blu հյուրանոցի պատանդառության մղձավանջի զոհերի թիվը: Ըստ այդմ` ՄԱԿ-ի խաղաղապահները 27 մարմին են հայտնաբերել: Մինչ այդ հաղորդվել է 18 զոհի մասին։ Նշվում է նաև, որ զոհերից 14-ը եվրոպացիներ են։

 Նախագահը նաև հայտարարել է, որ ոչնչացվել է 2 գրոհային, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 Նա նաև արտակարգ դրություն է սահմանել երկրում: Արտակարգ դրությունը սահմանվել է տեղական ժամանակով ժամը 0:00-ից: Քեյթան նաև եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի։

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին առավտոյան Radisson Blu հյուրանոցում անհայտ անձինք կրակահերթ էին բացել ու պատանդ վերցվել շուրջ 170 մարդու։ Օրվա երկրորդ կեսին Մալիի զինված ուժերը ֆրանսիացի ուժայինների աջակցությամբ գրոհել էին հյուրանոցը։ Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող «Ալ-Մուրաբիտուն» խմբավորումը։ 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси