
Նոր Զելանդիայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները
11:31 | 21.11.2015 | Մամուլ
Նոր Զելանդիայում ոստիկանությունը հաստատել է 6 ուղևորների և օդաչուի մահն ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է Газета-ն:
Բժիշկները և փրկարարները դեպքի վայր են ժամանել, սակայն ողջ մնացածների չեն հայտնաբերել։ Alpine Adventures ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ ուղղաթիռը պատկանում է իրենց, սակայն այլ մեկնաբանություններ չեն տվել:
Իշխանություննեն անցկացնում են միջադեպի հետաքննություն, ինչպես նաև փորձում են կապ հաստատել զոհերի հարազատների հետ: Պատահարի հստակ պատճառը չի հաստատվել: Նախնական տվյալներով` վթարի պատճառը կարող է լինել վատ տեսանելիությունը: