Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարությունում քննարկել են  ՀՀ հարկային օրենսդրությունը

Կառավարությունում քննարկել են ՀՀ հարկային օրենսդրությունը

17:16 | 20.11.2015 | Մամուլ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող որոշ փոփոխությունների, դրանց վերաբերյալ քննարկումների եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են մի շարք առաջարկություններ արծարծված հարցերի կապակցությամբ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ շարունակել համատեղ աշխատանքը եւ ակտիվ քննարկումները ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ, քանի որ այն կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси