Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քամին մի շարք գյուղերի վնասներ է պատճառել

Քամին մի շարք գյուղերի վնասներ է պատճառել

17:23 | 12.11.2015 | Մամուլ

Քամու հետևանքով շրջվել են էլ. սյուներ, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ մամուլի բաժնից։ Հոսանքազրկվել են Շիրակի մարզում` 7, Արագածոտնի մարզում` 27, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի` 6 և Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր գյուղերը: Ինչպես նաև նոյեմբերի 12-ին` ժամը 13.24-ին, ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտյի թիվ 63 շենքի տանիքից ազբոշիֆերը պոկվել և հայտնվել է ծառի վրա, իսկ թիվ 34 շենքի տանիքին ամրացված գովազդային վահանակի մետաղյա տառերը թեքվել են. առկա է ընկնելու վտանգ: Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ազբոշիֆերը և մետաղյա տառերը: Այսօր` ժամը 11.55-ին, ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 1-ին շենքի տանիքից պոկվել է թիթեղ և ընկել դիմացի ծառի վրա, ինչն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ: Ժամը 09.42-ին ևս տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով Լիճք գյուղում վնասվել են տների տանիքներ: Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղում վնասվել է 5 տների տանիքներ (ընդհանուր մոտ 230 քմ), 15 ծառ և 2 պատուհան: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ռ.Ա.-ը և ՏԻՄ վարչության պետ Ս.Ա.-ը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси