Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտին. Մենք չենք ներքաշվում սպառազինությունների մրցավազքի մեջ, այլ վերականգնում ենք բաց թողածը

Պուտին. Մենք չենք ներքաշվում սպառազինությունների մրցավազքի մեջ, այլ վերականգնում ենք բաց թողածը

17:32 | 11.11.2015 | Մամուլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք պատրաստվում ներքաշվել ինչ-որ սպառազինությունների մրցավազքի մեջ, առավել եւս ինչ-որ մեկին հասնել-անցնել։ Մենք ուղղակի փորձում ենք վերականգնել 1990-2000-ական թթ. բաց թողածը, երբ Զինված ուժերը նորմալ չէին ֆինանսավորվում»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ 2015թ. ՌԴ Զինված ուժերի տրամադրության տակ 4 անգամ ավելի շատ ժամանակակից զինատեսակ է հայտնվել, քան 2014թ.։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси