Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանի օդուժը զորավարժություն է անցկացրել սահմանի մոտ

Ադրբեջանի օդուժը զորավարժություն է անցկացրել սահմանի մոտ

16:33 | 11.11.2015 | Մամուլ

Ադրբեջանի օդուժին պատկանող մարտական ուղղաթիռները տակտիկական զորավարժություններ են անցկացրել սահմանամերձ գոտում։

 Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, զորավարժություններն անցկացվել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի մասնակցությամբ։

 Զորավարժությունների ընթացքում օդաչուները հանձնարարություն են ունեցել բացահայտել հակառակորդի պայմանական օբյեկտները, զինտեխնիկան ու այլ թիրախներ։ Նաև իրականացվել են հրթիռների մարտական կրակոցներ ու պայմանական թիրախների ոչնչացում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси