
ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունները փորձի փոխանակում կկատարեն
15:38 | 11.11.2015 | Մամուլ
Ռուսաստանի եւ Հայաստանի գլխավոր դատախազությունները չորեքշաբթի համաձայնության են եկել զարգացնել երկու գերատեսչությունների միջեւ համագործակցությունը, փորձի փոխանակում կատարել եւ բարձրացնել վերահսկիչ մարմինների որակավորումը։
ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան եւ նրա հայ գործընկեր Գեւորգ Կոստանյանը Սոչիում հանդիպել են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրների Դատախազների միջազգային ասոցիացիայի 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանդիպմանը ստորագրվել է 2015-2017թ.. միջգերատեսչական համագործակցության ծրագիրը, որը 2006թ. կնքած համագործակցության մասին համաձայնագրի զարգացումն է։
Նոյեմբերի 11-ին ստորագրված փաստաթուղթը նախատեսում է մի շարք սեմինարներ անցկացնել փորձի փոխանակման եւ դատախազության մարմինների կադրերի որակավորման բարձրացման համար։