Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաղաքապետարանն ու թաղապետարանն անգօրծության են մատնված

Քաղաքապետարանն ու թաղապետարանն անգօրծության են մատնված

17:40 | 09.11.2015 | Մամուլ

Վերջին շրջանում Xnews.am-ը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչներից ստանում է դժգոհություններ այն մասին, որ աղբահանությունը ժամանակին չի կատարվում: Մեր խմբագրությանն այս անգամ դիմել են Շենգավիթ վարչական շրջանից: Բնակիչները մեր լրագրողի հետ զրույցում հայտել են, որ օրեր առաջ «Սանիտեկ»ընկերությունն իրենց թաղամասում տեղադրել է աղբամաններ, բայց հին աղբամանները թողել է նույն տեղում: Սա սակայն բնակիչների դժգոհության միակ պատճառը չէ: “Աղբահանությունը ժամանակին չի կատարվում: Մենք ստիպված ենք լինում, ամեն օր զանգահարել, բայց միշտ նույն պատասխանն են տալիս, ասելով հերթով կգանք, բայց էդ հերթն ինչու մեզ չի հասնում»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Թաղամասի բնակիչները նշում են, որ պարտաճանաչ վճարում են աղբահանության գումարը, սակայն համապատասխան կառույցը` իր պարտավորությունները պատշաճ չի կատարում: «Նորմալ վերահսկողություն չկա, ոչ մեկ իրա տեղում չի, քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսն էլ միշտ զբաղված է: Տարոն Մարգարյանին էլ հանդիպել հնարավոր չի լինում: Սիրուն չէ, ինչքան կարելի է բնակիչների ներվերի հաշվին, հերիք եղավ»,- դժգոհեցին բնակիչները:

Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները հույս ունեն, որ քաղաքապետարանն ու Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանը հետամուտ կլինեն այս խնդրին, հակառակ դեպքում, խոստում են նրանց «անակընկալներ»է սպասվում:

Թե ինչու «Ավելի լավ Երեւան»քարոզողները հրաժարվում են իրենց պարտականությունից, թերեւս հայտնի է: Առայժմ ընտրական շրջան չէ: Քաղաքապետարանն ու համապատասխան թաղապետարանները ակտիվության նշաններ ցույց կտան թերեւս ընտրական շրջանում: 

Xnews.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси