Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

16:38 | 09.11.2015 | Մամուլ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси