Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել

15:40 | 09.11.2015 | Մամուլ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողից ամսեկան 7 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 1500 ԱՄՆ դոլար գումար: Բացի այդ, ինքը նույն ամսին հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայողից ամսեկան 3 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 500 հազար ՀՀ դրամ գումար:

Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը: Մինչև 2015 թվականի հոկտեմբեր ամիսն ինքը վճարել է նշված տոկոսադրույքները, որից հետո չի կարողացել կատարել վճարումները: Այդ պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն այն կանխվել է, քանի որ կինը գրպանից գտել է ինքնասպանություն կատարելու վերաբերյալ իր գրությունը: ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси