Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գյուղապետի որդուն մահացու վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Գյուղապետի որդուն մահացու վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել

15:02 | 09.11.2015 | Մամուլ

Երեւանի Արշակունյաց պողոտայում նոյեմբերի 8-ին Սուրենավանի գյուղապետի 20-ամյա որդուն վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (նախաքննություն Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մահ):

Հիշեցնենք, որ 20-ամյա տղան տեղում մահացել էր: Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց նրան վրաերթի էր ենթարկել 30-ամյա Գեւորգ Ե.-ն՝ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ երիտասարդը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Նշվում է, որ վարորդ Գեւորգ Ե.-ն աշխատում է ՀՀ ՊՆ-ում։ Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Մահացած տղան՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի տղան՝ 20-ամյա Արաբո Կարապետյանը, սովորում էր Մանկավարժական համալսարանում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси