Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փարիզում Էդվարդ ‪Նալբանդյան‬ը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ

Փարիզում Էդվարդ ‪Նալբանդյան‬ը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ

10:48 | 07.11.2015 | Մամուլ

Նոյեմբերի 6-ին Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ ‪Նալբանդյան‬ը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կողմերը կարևորեցին 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը և ս.թ. մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի և Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։


Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբեր ամսին խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին ՀՀ նախագահի մասնակցության կապակցությամբ և գոհունակություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси