Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաց պատրիարքը հակահայկական հայտարարություններ է արել

Վրաց պատրիարքը հակահայկական հայտարարություններ է արել

22:13 | 06.11.2015 | Մամուլ

Համայն Վրաստանի պատրիարք Իլյա II-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն իրեն քողարկված հակահայկական արտահայտություններ է թույլ տվել։  

Ինչպես հաղորդում է Apsny-ն, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում վրացական եպիսկոպոսի սպասավորությանը եւ Դավիթ Գարեջի վանքային համալիրին վերաբերող հարցեր։ 

Պատրիարքը նշել է, որ Վրաստանում ավելի քան  300 մզկիթ կա եւ Ադրբեջանում էլ, հավանաբար, քրիստոնյաները  պիտի նույն վիճակում լինեն։  

«Իհարկե, հարցեր կան, որոնք անհրաժեշտ է լուծել։ Օրինակ՝ ռուս ուղղափառ եկեղեցին իր եպիսկոպոսն ունի, ցանկալի է, որ Վրաստանն էլ եպիսկոպոս ունենա։ Մեծ նշանակություն ունի Սագարեջոյի վանքային համալիրը, Դավիթ Գարեջիի վանքային համալիրի երեք վանք գտնվում են Ադրբեջանի տարածքում։  Այդ հարցը կարող է հետո լուծվել։  Մենք ամեն ինչ անում ենք, որ Կովկասում խաղաղություն լինի, բայց ոչ միշտ է այդպես լինում։ Մենք անհանգստացած ենք, որ խախտվել է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի», - նշել է պատրիարքը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси