Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որքա՞ն դոլար են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Որքա՞ն դոլար են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

21:25 | 06.11.2015 | Մամուլ

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը։ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,524,786 դոլար 474,45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 65,903,333 ԱՄՆ դոլար 475,99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում իրականացվել է 5,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477,82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,931,474 EUR 519,21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,194,691 EUR 523,24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 985,811,766 ռուբլի 7,42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 284,815,753 ՌԴ ռուբլի 7,57 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել: Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 60 մլն ԱՄՆ դոլար: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси