
20-ամյա Կարենը 15-ամյա համագյուղացու համաձայնությամբ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել
09:42 | 05.11.2015 | Մամուլ
Կոտայքի մարզի Զովունի գյուղի 20-ամյա բնակիչ Կարեն Ասլիկյանը դատարանի առջեւ է կանգնել անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Նա Զովունիում գտնվող իրենց տանը 16-ը չլրացած Ն. Կ.-ի հետ վերջինի համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել:
Ըստ մեղադրականի՝ Կարեն Ասլիկյանը Զովունի գյուղի 3-րդ փողոցի 37 տանը մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած Ն. Կ.-ի հետ` վերջինի համաձայնությամբ ու կամքով:
Կարեն Ասլիկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 141-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կարեն Ասլիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: