Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատապարտյալը դադարեցրել է հացադուլը

Դատապարտյալը դադարեցրել է հացադուլը

19:10 | 04.11.2015 | Մամուլ

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողականհիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս  բարձրացրած խնդիրները՝  հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը:

Կազմարկերպված ընդունելության ընթացքում հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն հայտնեց հացադուլը  դադարեցնելու վերաբերյալ՝ հանդիպման ավարտին այդ մասին համապատասխան դիմում ներկայացնելով ՔԿ հիմնարկի վարչակազմին:

Այս պահի դրությամբ հացադուլը շարունակող դատապարտյալների առողջական վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության ներքո. ներկայում ևս տարվում են համապատասխան աշխատանքներ՝ դատապարտյալներին  հացադուլից դուրս բերելու ուղղությամբ:

  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси