Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ճիշտը ցուլն է. Կովերի արհեստական բեղմնավորման համար գումար չի հատկացվի

Ճիշտը ցուլն է. Կովերի արհեստական բեղմնավորման համար գումար չի հատկացվի

14:27 | 04.11.2015 | Հասարակություն

Ազգային Ժողովում շարունակվում է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները: ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողվոի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ 2016 թվականին պետական բյուջեից ՀՀ գյուղատնտեսության ոլորտին հատկացվելու է 15միլիարդ  609 միլիոնդրամ: Նա նշեց, որ հատկացված գումարի վեց միլիարդը դրամաշնորհային եւ վարկային ծրագրերն են: Պավել Սաֆարյանը նշեց, որ անասունների արհեստական բեղմնավորման համար գումար հաջորդ տարի չի հատկացվելու: Սա կարծես թե դուր եկավ պատգամավոր Գրիգոր Մախսուդյանին, ով արձագանքեց ճիշտը ցուլն է: Նշենք, որ 2015 թվականին պետական բյուջեից այդ նպատակով գումար էր հատկացվել:Ի դեպ կովերի արհեստական բեղմնավորման գաղափարը ծագել էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ, եւ նա հսկայական գումարներ էր ծախսում այդ նպատակով: Տիգրան Սարգսյանը նաեւ կովերի պտուկները լվացնելու համար էր պետական բյուջեից գումարներ դուրս գրել, որպեսզի գյուղացիների շրջանում  դասընթացներ կազմեկերպվեր:

ՀՀ ֆինանսներ իփոխնախարար ՊավելՍաֆարյանն ասաց, որ ՀՀ պետական բյուջեից հաջորդ տարի բնապահպանության ոլորտին կհատկացվի 2 միլիարդ 924  միլիոն դրամ, որը անցնող տարվա հետ համեմատ նվազել է  293 միլիոնով:

Ջրային տնտեսության պետական կոմիտեին էլ հաջորդ տարի կհատկացվի 40միլիարդ 340միլիոն դրամով, որը 1 միլիարդ 840միլիոնով ավելին է: 

Փայլակ Ֆահրադյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси