Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ բնակչության 32 տոկոսն աղքատ է.նախարար

ՀՀ բնակչության 32 տոկոսն աղքատ է.նախարար

13:12 | 04.11.2015 | Հասարակություն

Հաջորդ տարի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը կավելանա 18800 մարդով և կկազմի 137500 մարդ: Այս մասին, այսօր ԱԺ մշտական հանձնաժողովի նիստերում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կենսաթոշակային քաղաքականության, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առումով հաջորդ տարի ակնկալվում է ընդգրկվածների ավելացում և նախատեսվում է, որ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն»,- ասաց նա:

Իսկ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ հաջորդ տարի բյուջեով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար նախատեսվում է 26 մլրդ 760.4 մլն դրամ՝ 2015 թ. 18 մլրդ 267.4 մլն դրամի դիմաց: Ծախսերի ավելացումը Պ.Սաֆարյանը պայմանավորեց մասնակիցների թվաքանակի աճով և միջին աշխատավարձի չափի աճով:

Հանձնաժողովի նիստից հետո Արտեմ Ասատրյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: 

«Աղքատությունը բազմագործոն երևույթ է և, բնական է, որ առաջին հերթին նշանակություն ունի եկամտային ապահովությունը, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ: Բնական է, որ կյանքը ավելի դժվարանալու է այդ առումով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ աղքատության մակարդակի ցուցանիշները ուսումնասիրում և հրապարակում է ԱՎԾ-ն:

Ըստ նրա՝ նվազագույն աշխատավարձի հիմքում դրվելիք մոտեցումների հետ կապված բազմաթիվ քննարկումներ են իրականացրել: Ա.Ասատրյանի խոսքով՝ պետք է դիտարկել, թե նվազագույն աշխատավարձի բարձրացումն արդյոք ավելի դրակա՞ն սոցիալական նշանակություն կունենա, թե՞ հակառակը: Նախարարը նշեց, որ հաշվի են առնում, թե ՀՀ տնտեսությունը նվազագույն ինչ աշխատավարձ կարող է ապահովել, որպեսզի գործազրկությունն էլ չավելանա:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ պաշտոնական տվյալներով ՀՀ-ում աղքատությունը կազմում է 32 տոկոս:

Փայլակ Ֆահրադյան

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси