Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանը ԵԱԶԲ-ից 300 միլիոն դոլարի վարկ կստանա

Հայաստանը ԵԱԶԲ-ից 300 միլիոն դոլարի վարկ կստանա

12:01 | 04.11.2015 | Մամուլ

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 300 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված եռամյա բարեփոխումների ծրագրի նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

 

«Այս պահին մակրոտնտեսական քայլերն ամբողջությամբ համաձայնեցված են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ: Նախագիծը արժանացել է բոլոր փորձագիտական խորհուրդների հավանությանն ու Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի դիտարկման ներքո է: Պաշտոնական որոշումից հետո կհամաձայնեցվեն վարկի տրամադրման պայմանները, որին կհետևի վարկի համաձայնագրի հաստատումը հայկական կողմից: Բացառված չէ, որ առաջին տրանշը` 100 միլիոն դոլարի չափով, կտրամադրվի արդեն այս տարվա վերջին: Հետագա երկու տրանշները կհաշվարկվեն 2016-2017 թթ-ի համար»,-տեղեկացրել է Պանկինը:

Նրա խոսքով` բանկը վարկը տրամադրում է 20 տարով, 10 տարի արտոնյալ ժամկետով, 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси