Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սաֆարյանի «դեֆոլտն» ու անմխիթար տնտեսությունը

Սաֆարյանի «դեֆոլտն» ու անմխիթար տնտեսությունը

11:48 | 04.11.2015 | Հասարակություն

ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր քննարկվեց  «Հայաստանի Հանարպետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների և ծախսերի՝ սոցիալական ապահովության, նպաստներ և թոշակների հարցը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ այս տարի սոցիալական խնդիրների ապահովման համար տրամադրվող գումարը, 2015 թվականի համեմատ, աճել է 3.8 տոկոսով, որն իր մեջ ներառում է շուրջ 100 ծրագիր: «2016 թվականի սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 405 501.0 մլն դրամ կամ 2015 թ. նկատմամբ 14. 891.8 մլն դրամով ավել, իսկ 2015 թվականին այն կազմում էր 390.609.2 մլն դրամ: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը բաժանվում են ըստ դասերի, որոնք են՝ ծերության, ընտանիքի անդամներ և զավակներ, սոցիալական հատուկ արտոնություններ, Սոցիալական ապշտպանությանը տրամադրող օժանդակ ծառայություններ և այլն: Օրինակ՝ «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 23.089.1 մլն դրամ, որը 2015 թ.` 20.918.4 մլն դրամ է եղել, ինչպես նաև ճշտվել է 01.07.2015 թ. կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 67.838.2 դրամ, որը դրվել է 2016 թ. հաշվարկի հիմքում ՝ 01.07.2015 թ. պետական բյուջեի հաշվարկային 61.447 դրամի դիմաց և այլն»,- ներկայացրեց Սաֆարյանը:

Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ սոցիալական խնդիրներին տրամադրվող գումարն աճել է նաև Կուտակային կենսթաշակային համակարգի նորդրմամբ, քանի որ 8.5 միլոնը միայն այս համակարգի համար է: ««Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծրագրի գծով նախատեսվում է 26.760.4 մլն դրամ՝ 2015 թ. 18.267.4 մլն դրամի դիմաց: Ծախսերը 2015 թ. պետական բյուջեի նկատմամբ աճում են շուրջ 8.493.0 մլն դրամով, որը պայմանավորված է մասնակիցների թվաքանակի աճով շուրջ 18.8 հազար մարդով կամ 137.5 հազար մարդ 2015 թ. 118.7 հազար մարդու դիմաց` մասնակիցների միջին աշխատավարձի չափի աճի պայմաններում»,- նշեց նա: Իսկ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի ծախսը կազմում է 10.923.9 մլն դրամ, ինչպես նաև 2016 թ. նախատեսվում է սոցիալական փաթեթով ապահովել պետական հիմնարկների և կազմակերպությունների շուրջ 151.7 հազար աշխատողի: Նրա խոսքով` կան նաև Սոցիալական հատուկ արտոնություններ, մասնավորապես խոսքը գնում է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի մասին:

Ապա Պավել Սաֆարյանին հարց հղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:  Նրան հետաքրքրում էր այն իրողությունը, որ 2016 թվականին ՀՀ պետական պարտքը հասնում է ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմին. «Արդյո՞ք երկիրը չի կանգնի դեֆոլտի առջև»,- հարցրեց նա: Պավել Սաֆարյանն էլ արձագանքեց` ասելով. «Ես կառաջարկեմ դեֆոլտ բառը չօգտագործել, դա կլինի այն ժամանակ, երբ պետությունը ֆինանսական հնարավորություն չի ունենա իր կառավարումն իրականացնելու համար կամ չի կարողանա կատարել իր վարկային պարտավորությունները: Չկա մի վարկային պարտավորություն, որը արտացոլված չէ 2016 թվականի բյուջեում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси