Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եգիպտական իշխանությունները կասկածում են, որ A321-ը պայթել է երկնքում

Եգիպտական իշխանությունները կասկածում են, որ A321-ը պայթել է երկնքում

10:40 | 04.11.2015 | Մամուլ

Եգիպտոսի իշխանությունները կասկած են հայտնել, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող A321-ը մասնատվել է օդում, ինչպես պնդում են փորձագետները:

Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունից Reuters-ին հայտնել են, որ ոչ մի ապացույց այդ վարկածի օգտին մինչ օրս գոյություն չունի:

Ինչպես պնդում է RIA Novosti-ն, Եգիպտոսի կառավարության ներկայացուցիչը հեռուստաեթերում հերքել է նաև այն վարկածը, համաձայն որի՝ ինքնաթիռում ահաբեկչություն է տեղի ունեցել:

Պաշտոնյայի խոսքով՝ արբանյակների տվյալները բացառում են ահաբեկչության փաստը ու մատնանշում, որ ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների հետևանքով:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ներկայացուցիչները պնդում են, որ իրենց արբանյակը ինքնաթիռի կործանման վայրում գրանցել է խոշոր ջերմային բռնկում:

Ճշտված տեղեկությունների համաձայն՝ բռնկումը գրանցվել է հենց երկնքում, ինչը բացառում է վարկածը, համաձայն որի՝ արբանյակը ինքնաթիռի պայթյունը գրանցվել է երկրին հարվածելիս:

FlightRadar24 կայքը, որը հետևում է ողջ աշխարհում ինքնաթիռների տեղաշարժին, նույնպես պնդում է, թե կործանումից առաջ ինչ-որ բան է տեղի ունեցել ինքնաթիռի հետ:
Հիշեցնենք, որ Airbus 321-ը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, աղետի էր ենթարկվել հոկտեմբերի 31-ին:

Ինքնաթիռում կար 224 մարդ՝ անձնակազմի 7 անդամներն ու 217 ուղևորներ, որոնց թվում՝ 25 երեխա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси