Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանը չի հեռանա Սիրիայից, քանի դեռ Ասադի բանակը չի հաղթել ահաբեկիչներին

Ռուսաստանը չի հեռանա Սիրիայից, քանի դեռ Ասադի բանակը չի հաղթել ահաբեկիչներին

10:22 | 04.11.2015 | Մամուլ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ռուսական օդատիեզերական ուժերի կողմից Սիրիայում իրականացվող գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև որ երկրի նախագահ Բաշար ալ- Ասադի բանակն ավարտի ահաբեկիչների դեմ ուղղված հարձակումը։


Ինչպես նշում է lenta.ru-ն, այդ մասին ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը` ընդգծելով, որ ռուսական կողմի գործողությունները միանգամայն օրինական են։

 «Ռազմական օպերացիաները սահմանափակված են սիրիական բանակի կողմից ահաբեկիչների դեմ ուղղված հարձակողական գործողությունների անցկացման ժամկետով»,- վստահեցրել է պաշտոնյան:


Բացի այդ, Անտոնովը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ռուսական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում բացառապես ահաբեկիչների ուղղությամբ` չվնասելով սիրիական «չափավոր» ընդդիմության ներկայացուցիչներին:

 

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ իրենց արդեն հաջողվել է վերացնել իսլամիստներին պատկանող տասնյակ հենակետեր, զինամթերքի պահեստներ, հարյուրավոր ահաբեկիչների ու նրանց զինտեխնիկայի մեծ մասը:

Աղբյուրը մանրամասնում է, որ իր խոսքում փոխնախարարը նաև նշել է, որ ներկայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են 25-30 հազար օտարերկրացիներ, այդ թվում՝ նաև ՌԴ-ից։

 «Եթե նրանք վերադառնան տուն, իրենց հետ բերելով բռնության և ծայրահեղականության գաղափարները, ապա կսկսեն քարոզել ու տարատեսակ դիվերսիաներ կազմակերպել»,- նախազգուշացրել է պաշտոնյան` ընդգծելով, որ իրենց հիմնական նպատակներից մեկն է դեպքերի նման զարգացումը կանխելը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси