Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայտնի է ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից զոհված 8-րդ ուղևորի անունը

Հայտնի է ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից զոհված 8-րդ ուղևորի անունը

21:18 | 03.11.2015 | Մամուլ

Հայտնի է նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով մահացած 8-րդ ուղևորի անունը: ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զոհված ուղևորը 35-ամյա Արտաշես Հովհաննիսյանն է: Նշենք, որ մյուս 7 զոհերի անունները հայտնի են արդեն: Նրանք են՝ 1. Հակոբ Ալիխանյան Լուդվիկի (ծնվ. 1960թ.), 2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան, 3. Հրաչ Բադալյան (ծնվ. 1981թ.), 4. Գագիկ Մանուկյան Արմենի (ծնվ. 1961թ.), 5. Վարուժ Ստեփանյան (ծնվ. 1954թ.), 6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.), 7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.) ՏԿԱԻն-ից հայտնում են նաև, որ 8 քաղաքացի ստացել են ամբուլատոր բուժօգնություն, 32 հոսպիտալացված քաղաքացիներից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ուզլովայա ԲԿ-ում գտնվող 16 տուժածից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են, 2-ը՝ վիրաբուժական և 8-ը՝ վնասվածքաբանական: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси