Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ս.Խաչատրյանն ԱԺ էր եկել խմած.նա սպառնած լրագրողներին

Ս.Խաչատրյանն ԱԺ էր եկել խմած.նա սպառնած լրագրողներին

17:02 | 03.11.2015 | Հասարակություն

2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ  պատագամավոր Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին որոշ հարցեր ուղղեց: Փաշինյանւ նախ անդրադարձավ Սյունիքի  մարզպետարանի կայքում արված այն հրապարակմանը, որ Սյունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել, և հացի գինը տարբեր ժամանակներում երկու անգամ նվազել է:  Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ինչպես, եւ ինչ մեխանիզմներով է մարզպետն «իջեցնում» հացի գինը, երբ պաշտոնական տվյալներով Սյունիքի մարզում հացի սակագինը 17.5 տոկոսվ բարձր է, քան հանրապետության մյուս մարզերում:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մյուս հարցը վերաբերում էր մարզպետի ատենախոսությանը: «2014-ին մենք բոլորս մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ գիտությամբ եք զբաղվում և «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում» թեմայով ատենախոսություն եք գրել, և պատմափիլիսոփայության դոկտորի կոչում եք ստացել: Հետո պարզվեց, որ ոչ թե պատմափիլիսոփայության այլ պետական կառավարողի կոչում եք ստացել: Այդյոք չեք պատրաստվում շարունակել ձեր գիտական գործունեությունը և առաջիկայում «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանականերից» թեմայով ատենախոսություն գրել»,-Սուրիկ Խաչատրյանին հարցեց Նիկոլ Փաշինյանը:

Սուրիկ Խաչատրյանը ուշադիր լսեց Փաշինյանի  հարցերը ,եւ ապա հայատարարեց.«Ձեր հարցերը վարման կարգի հետ կապ չունեն, ես չեմ պատասխանում»: Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց նաեւ Փաշինյանի արձագանքներին:Նիստը վարող Ստեփան Մարգարյանն ասաց, թե դա Խաչատրյանի իրավունքն է հարցերին չպատասխանել:

Սուրիկ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել նաեւ լրագողների հարցերին: Նիստի ավարտից հետո երբ լրագրողները նույն հարցերն ուղղեցին մարզպետին, յհետաքրքրվելով, թե   ինչու  վերջինս  չպատասխանեց Փաշինյանի հարցին, Սուրիկ Խաչատրյանն ասաց.«Դեմագոգների հարցերին չեմ պատասխանում»: Մեր այն հարցին, թե ինչու է մարզպետն ու իր ընտանիքի անդամները միշտ աղմկահարույց միջադեպերի կենտրոնում հայտնվում, Ս.Խաչատրյանը  սպառնալից տոնով հայտարարեց.«Գնացեք ձեր գործերին»:

Հավանաբար,«գիտությունների դոկտոր» Սուրիկ Խաչատրյանն առայժմ սովորել էր վարման կարգ եւ դեմագոգ  արտահայտությունները, իսկ ահա թե ինչ պարտականություններ ունի լրագրողը, փաստորեն   մարզպետը  դեռ չի սովորել: 

Հավելենք, որ Սուրիկ Խաչատրյանն ԱԺ էր եկել ոչ սթափ վիճակում:

Փայլակ Ֆահրադյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси