
Ցոլակյանը կարժանանա՞ Գիզիրյանի ճակատագրին
16:00 | 03.11.2015 | Հասարակություն
Շիրակի մազպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե Շիրակի մարզը ընդդիմադիր մարզ չէ, միայն մի փոքր ընդդիմադիր տրամադրություններ տիրում են Գյումրիում: Մարզպետն ասաց, որ ինքը երբեք չի փորձել ճնշել:
Շիրակի մարզպետից հետաքրքրվեցինք, թե ինչից ելնելով եք հայտարարել, որ Շիրակի մարզը «այո» է ասելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանանդրական փոփոխություններին, այդյոք իրավունք ունեք խոսել ամբողջ մարզի բնակիչների անունից, Ցոլակյանը տվեց հետեւյալ պատասխանը.«Եթե ես չխոսեմ, ով խոսի: Ես նման եզրակացություններ անում եմ ժողովրդի մեջ եղած տամադրություններից»: Դիտարկմանը, թե Ձեր վարչական լծակները օգտագործելու է սահմանադրական փոփոխություններին «այո»-ի ձայներ բերելու համար մարզպետը նախ խնդրեց հստակեցնել, թե որն է իր վարչական ռեսուրսը:
Մասնավորեցմանը, թե դուք կարող եք ձեր ենթականերին համոզել կողմ քվեարկել մարզպետը նշեց, որ երկու կողմերն էլ, այսինք «այո»-ի և «ոչ»-ի կոմանկիցները քարոզարշավ են անելու, ամեն մեկը իր կարծիքն է ներկայացելու և ում կհաջողվի համոզել ժողովրդին նա էլ կհաղթի.«Այսօրվա մարդը տարբերվում է նրանով, որ գնում է հասնում է խցիկի մոտ, ինքը իրա ցանկացած անում է»: Ցոլակյանը նշեց, թե չի հավատում այն սոցհարցումներին, որոնց արդյունքում Շիրակի մարզը որպես ընդդիմադիր մարզ է կոչվել.«Ես ասում եմ, որ այդ սոցհարցումը հավանաբար ունեցել է ուղղվածություն», նշեց նա, հավելելով , որ իրենք չեն պատրաստվում կեղծել ընտությունները, քանի որ ինքը կողմ չէ ընտակեղծիքներին և վստահ է, որ առանց կեղծելու հնարավոր է անցկացնել սահմանադական փոփոխությունները:
Շիրակի գործող մարզպետը մտավախություն չունի, որ Սահմանադրական փոփոխությունները չանցնելու դեպքում ինքը կարժանանա նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի ճակատագրին: «Ես տենց բաներ չեմ մտածում, դա մտածելու բան չի:Ինչի պետք է հեռանամ, ինչ է եղել: Չի լինի այդ ժամանակ կեսնենք կխոսենք, ամսի վեց կա, ամսի վեցը կգա դրանից հետո կխոսենք էլի, փախանք»,- ասաց մարզպետը: