Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իմ որդին օրը ցերեկով չի կրակում.Լոռու մարզպետ

Իմ որդին օրը ցերեկով չի կրակում.Լոռու մարզպետ

15:21 | 03.11.2015 | Հասարակություն

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտարարում է, որ այսօրվանից ակտիվ քարոզչություն է իրականացնելու Սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Միեւնույն ժամանակ ըստ Նալբանդյանի`Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացն իր ղեկավարած մարզում բնականոն հունով է ընթանում: Այս մասին  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ինքը` Ա.Նալբանդյանը: Նրա խոսքով  մարզպետներին հրահանգ չի տրվել, թե կոնկրետ քանի «այո»-ի քվե պետք է ապահովեն ՀՀԿ-ի համար: Արթուր Նալբանդյանը նաեւ  նշեց, թե քարոզչություն իրականացնում է աշխատանքային ժամից հետո: «Եթե դուք չեք վստահում, կարող եք լինել մարզում եւ տեսնել»,- ասաց Լոռու մարզպետը: Նա միանշանակ չասաց, թե ինչ արդյունքներ կլինեն, հայտարարելով, որ արդյունքների մասին կխոսի դեկտեմբերի յոթին:

Նախնական տրամադրվածության մասին խոսելիս Ա.Նալբանդյանը նշեց, թե այս պահի դրությամբ պասիվ է, բայց ճիշտ քարոզարշավի դեպքում մարդիկ կակտիվանան: Լոռու մարզպետն ասաց, որ չի պատրաստվում օգտագործել  վարչական ռեսուրսները: Ա.Նալբանդյանն հայտարարում է, որ նման հրահանգ չեն ստացել:

Ինչ վերաբերում է մեր հարցին, թե ձեր որդին վերջերս հայտնվել էր աղմկահարույց միջադեպում, ինչպես կմեկնաբանեք, այն փաստը, որ առհասարական բարձրաստիճան պաշտոնյանների հարազատները հայտնվում են աղմկահարույց միջադեպերի կենտրոնում,  Ա.Նալբանդյանը նշեց թե պատահականություն է եղել: «Ես կխնդրեմ իմ որդու հետ կապված մի դեպք էլ ասեք: Պատահականություն ցանկացած մարդու հետ կարող է լինել: Իմ որդին օրը ցերեկով չի կրակել»,- ասաց նա: Հարցն ակնհայտ դուր չեկավ Նալբանդյանին եւ նա նշեց, թե դա ինչ կապ ունի Սահմանադրական փոփոխությունների հետ: 

Փայլակ Ֆահրադյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси