Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում պապը զինել է հնգամյա թոռնիկին եւ թողել անապատում

ԱՄՆ-ում պապը զինել է հնգամյա թոռնիկին եւ թողել անապատում

15:01 | 03.11.2015 | Մամուլ

ԱՄՆ Արիզոնայի նահանգի բնակիչը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ իր 5 տարեկան թոռնուհուն թողել է անապատում։ Ինչպես հայտնում է Reuters-ը, 53-ամյա տղամարդը աղջկան ատրճանակ էր տվել եւ հրահանգել  կրակել «վատ տղաների» վրա։

Փոլ Արմանդ Ռեթերը թոռնիկի հետ նոյեմբերի 1-ի վաղ առավոտյան դուրս էր եկել Բաքայ քաղաքի իրենց բնակարանից։ 4 ժամ անց աղջկա մայրը հայտնաբերել էր, որ երեխան անհետացել է եւ դիմել էր ոստիկանություն։ NBC News-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները ուղղաթիռով ուսումնասիրում էին տեղանքը, երբ նրանց հայտնել էին, որ աղջիկը գտնվել է։

Ոստիկանությունից հայտնել են, որ աղջկան գտել են անապատում՝ ձեռքում լիցքավորված ատրճանակ։ Տղամարդուն իրավապահներն ավելի ուշ գտել էին խանութում։ Նա պարզաբանել է, թե իր մեքենան փչացել էր, եւ ինքը ստիպված էր ոտքով վերադառնալ տուն, իսկ երեխային թողնել անապատում, քանի որ նա բողոքում էր հոգնածությունից։

Տղամարդուն կալանավորել են երեխաների հետ դաժան վարվելու մեղադրանքով, փոխանցում է Lenta-ն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси