Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիայում քրդական կուսակցությունը մտադիր է բողոքարկել ընտրության արդյունքները

Թուրքիայում քրդական կուսակցությունը մտադիր է բողոքարկել ընտրության արդյունքները

13:56 | 03.11.2015 | Մամուլ

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշն ու Ադանայից նախկին պատգամավոր Ռըդվան Թուրանն ուշադրություն են հրավիրել խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքների վրա ու նշել են, որ մի շարք շրջաններում բողոքարկելու են ընտրության արդյունքները, տեղեկացնում է «Ակօս»-ը։

 

Բեշթաշը նշել է, որ ձայների համեմատության աշխատանքներն ավարտելուց հետո իրենք ներկայացնելու են իրենց բողոքը։

 

«Մենք ակնկալում ենք, որ ԺԴԿ-ի ձայները կավելանան։ Պատգամավորներ ունենք, որոնք ձայների չնչին տարբերությամբ են պարտվել։ Օրինակ՝ մեկը Մերսինում պարտվել է 98 ձայնի տարբերությամբ, մյուսը Թունջելիում՝ 198, Անթալիայում՝ 100, Էրզրումում՝ 4000, Արդահանում՝ 2226 ձայների տարբերությամբ»,- ասել է նա։

 

Նրանք նշել են, որ ընտրատեղամասերում թանաքի հետ կապված խնդիր է եղել։

 Քրդամետ կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ եթե թուրքական դատարանները չբավարարեն իրենց հայցերը, ապա պատրաստ են հասնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

 Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կուսակցության հաղթանակով:

Հունիսի 7-ի ընտրություններում միայնակ կառավարություն ձևավորել չկարողացած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրությունների արդյունքում կարողացել է նվաճել կառավարություն ձևավորելու իրավունքը։ ԱԶԿ-ն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 49%-ն ու խորհրդարանում կունենա 317 մանդատ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси