
Բացահայտվել է հարկերից խուսափելու դեպք
11:57 | 03.11.2015 | Մամուլ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների` ամփոփագրերի` նոյեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 6, յուրացման, համակարգչային հանցագործության և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական վարչությունը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 6 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 24-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: