
Ուկրաինան պետք է հատուկ կարգավիճակ շնորհի Դոնբասին. Ջ. Քերի
23:05 | 02.11.2015 | Մամուլ
Ուկրաինան պետք է հատուկ կարգավիճակ տա Դոնբասին: BBC-ի հաղորդմամբ` այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հացազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկավարն ընդգծել է Մինսկի պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ծանր սպառազինության` սահմանից հեռացման կարևորությունը և միջազգային սահմանների անձեռնմխելիության պահպանումը:
«Այդ բոլորը պետք է տեղի ունենա, և այդժամ պատժամիջոցները կվերացվեն, և մենք կկարողանանք վերադառնալ մեր հարաբերություններին, որոնք հուսով եմ` ի նպաստ կլինեն Ուկրաինայի բնակիչներին և լարվածության թուլացմանը»,- ասել է Քերին: