Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 700 լրագրող է սպանվել

Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 700 լրագրող է սպանվել

22:15 | 02.11.2015 | Մամուլ

Վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 700 լրագրող է սպանվել: Նրանք հակամարտությունների եւ պատվիրված սպանության զզոհ են դարձել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

 Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիությունը դադարեցնելու միջազգային օրվա առիթով նա կոչ է արել վերջ դնել այդ անպատժելիությանը եւ ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ճշմարտությունն ասելու իրավունքը:

«Այդպիսի անպատժելիությունը վախ է սերմանում լրագրողների մեջ եւ կառավարություններին թույլ է տալիս շարունակել գրաքննությունը»,- ասել է Բան Կի Մունը՝ հավելելով, որ սեփական կյանքի համար վախը չպետք է լրագրողներին ստիպի ինքնագրաքննությամբ զբաղվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси